Շատ կարեւոր..․Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չի…պաշտպանեք ձեր Whatsapp հաշիվները, ինչ անել (տեսանյութ)

ՀՀ-ում Whatsapp հաշիվների գողանալը շարունակվում է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Անհայտ հաքերները շարունակում են զանգվածային կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին:

Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չի: Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում հաղորդագրությունը, բայց ինչ-որ մեկին դա հասնում է: Դա հնարավոր է յուրահատուկ հաքերային հարձակման ձևով»,-հայտնում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am