Սյունիքի մարզի անչափահաս երկու բնակիչները, որոնք մոլորվել էին՝ հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, այժմ Տեղ համայնքում են։
Տեղեկությունը Factor.am-ին հաստատել է համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
«Տղաները գյուղում են։ Կարևորը հիմա մոտս են»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին․ «ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում»։