Ինքը էտ տղեն չէր, որ իրան…ղայդին տղա էր, խելացի է…Մեր երեխեքին մահացած են ուղարկում. մահացած զինծառայողի հարևան

Երեկ զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի։ Հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր։ Մահացած զինծառայողի հարազատներին դեպքը ներկայացվել է որպես ինքնասպանություն, բայց գյուղացիները պնդում են, որ դեպքը սպանություն է։

Աղասի Դալլաքյանի հարեւաններից Ռաֆիկ Պետրոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ իրենց գյուղում արդեն երկրորդ դեպքն է։

«Մեր երեխեքին սպանում, ուղարկում են. ի՞նչ ինքնասպանություն: Ես Աղասին շատ լավ եմ ճանաչում, ինքը էդ տղեն չէ»,-շարունակում է հարեւանը։

Մանրամասները` տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am