Առնվազն 4 հոգի փլատակներում է, տուժածների թվում նաև երեխա կա. նոր մանրամասներ՝ պայթյունից

Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում պայթյունը տեղի է ունեցել բազմահարկ շենքի 3-րդ հարկում, զագի արտահոսքից։ Aysor.am-ին Ճամաբարակի բնակիչներից տեղեկացրեցին, որ դեռևս հաստատված մեկ զոհ կա։ Հենց նրանց տանն էլ տեղի է ունեցել պայթյունը։

Ըստ տեղեկությունների՝ առնվազն 4 հոգի փլատակներում է։ Նրանց փնտրում են։

Ճամբարակի ԲԿ տեղափոխված վիրավորների թիվը գերազանցում է 9-ը։ Նրանց թվում նաև երեխա կա։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ գազի պայթյունի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։

10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am