Ճամբարակում պայթյունից տուժած 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. ԱՆ

Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին Aysor.am-ին ասացին Առողջապահության նախարարությունից:

«Երևան տեղափոխված երեք տուժաներից մեկի՝ 67-ամյա տղամարդու կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել։ Մյուս երկուսի վիճակը միջին ծանրության է։ Նրանք շարունակում են գտնվել բժիշկների հսկողության տակ»,-ասացին նախարարությունից։

4 տուժած գտնվում են Ճամբարակի ԲԿ-ում։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 անձ զոհվել է։

Ճամբարակի հիվանդանոց տեղափոխված 12 վիրավորներից 3-ին տեղափոխել էին Երևան։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am