Տարածաշրջանը տեղափոխվեց ակտիվ սպառնալիքների էպիկենտրոն, անկանխատեսելի իրադարձությունների տարափ է սպասվում. Աբրահամյան

«Տարածաշրջանը կրկին տեղափոխվեց ակտիվ սպառնալիքների էպիկենտրոն, որտեղ անկանխատեսելի իրադարձությունների տարափ է սպասվում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հայտնելով, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, որի հետևանքով, ըստ առկա տեղեկությունների զինված ուժերի և Իսլամական հեղափոխության կորպուսի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ են զոհվել:

Ըստ աղբյուրի, հիմնական թիրախներից նաև այն գիտնականներն են եղել, ովքեր մեծ դերակատարություն ունեն Իրանի միջուկային ծրագրի զարգացման գործում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am