Իսրայելը գիտակցում է, որ Իրանի պատասխան հարվածը կարող է շատ հզոր լինել և պատրաստվում է նվազագույնի հասցնել հետևանքները, հայտարարել է Իրանի դեմ ագրեսիա ձեռնարկած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մեր դեմ հարձակում կլինի, և այն կարող է շատ ծանր լինել։ Իսրայելից հաշիվ կպահանջեն հասցված (Իրանին-խմբ․) հարվածների համար։
Պատերազմներն առանց «գին վճարելու» չեն լինում։ Մենք պատրաստվում ենք այդ «գինը» նվազեցնել տարբեր ձևերով, որոնք ես այստեղ չեմ բացահայտի։ Իսրայելի քաղաքացիները չպետք է էյֆորիայի մեջ մնան»,- իսրայելցիներին հղած իր տեսաուղերձում ասել է Նեթանյահուն։