ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանին Իսրայելի հարվածներից հետո Թեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ. ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մյուս կողմը՝ ԱՄՆ-ն գործեց այնպես, որ երկխոսությունը դարձավ անիմաստ։ Չես կարող պնդել, թե բանակցում ես ու միաժամանակ գործը բաժանես՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին (Իսրայելին- խմբ.) թիրախավորել Իրանի տարածքը», – ըստ Tasnim լրատվական գործակալության՝ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ այս հարձակումը չէր լինի առանց Վաշինգտոնի թույլտվության։