Իրանի ռազմաօդային ուժերը վերահսկողություն են հաստատել Իսրայելի երկնքի նկատմամբ՝ Իսրայելի վրա գիշերային հարձակման ժամանակ։
Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը։
«Այսօրվա հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիակատար վերահսկողություն ենք ձեռք բերել օկուպացված տարածքների երկնքի նկատմամբ, և որ դրանց բնակիչները լիովին անպաշտպան են Իրանի հրթիռային հարձակումներից», — ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։