Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. պատճառը, ըստ մամուլի, Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ անելու Նիկոլ Փաշինյանի պահանջը մերժելն է եղել։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ գրել է, թե մի քանի օր առաջ էլ տեղեկություն կար, որ ԱԱԾ-ն հրաժարվել է գործողություններ իրականացնել օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ։
«Հիմա նստած մտածում եմ՝ այդ նույն Արմեն Աբազյանն Արցախի նախագահի ինստիտուտը քանդելու որևէ խնդիր չուներ։ Կրկին, ըստ շրջանառվող լուրերի, հենց Աբազյանն է ստիպել Սամվել Շահրամանյանին չառաջադրվել ու, ըստ էության, ամեն ինչ անել, որպեսզի Արցախն այլևս նախագահ չունենա։ Իսկ ահա եկեղեցու պարագայում ինչ-որ բան շարժվեց Աբազյանի մեջ։ Նույնիսկ Աբազյանի…
Ու էլի եմ մտածում՝ ի՞նչ ստացավ նույն Աբազյանը՝ Արցախի դեմ այդպես գործելով։ Էս չէ՞ր նրա վարձքը։ Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը։ Օգտագործում ու դեն շպրտում»,- նշել է նա։