Իսրայելը հասել է Իրանի դեմ ռազմական գործողության նպատակներին․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը հասել է իր նպատակներին Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակներում և, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնությամբ՝ ընդունում է հրադադարը, Իսրայելի կառավարության ուղերձը փոխանցել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Գործողության ռազմավարական նպատակների իրականացման հետ կապված, ինչպես նաև նախագահ Թրամփի հետ լիակատար համաձայնությամբ, Իսրայելը ընդունել է նրա երկկողմ հրադադարի նախաձեռնությունը։ Իսրայելը առավելագույն վճռականությամբ կարձագանքի հրադադարի պայմանների ցանկացած խախտման», — գրել է նա տելեգրամյան ալիքում։ Ավելի վաղ հրադադարը հաստատել էր իրանական կողմը, այս մասին հաղորդագրություն էր հրապարակել Press TV հեռուստաալիքը։

Իսրայելի իշխանությունները շնորհակալություն են հայտնել Թրամփին և ԱՄՆ-ին՝ աջակցության ու «իրանական միջուկային սպառնալիքի վերացման գործում մասնակցության» համար։

Իսրայելի կառավարությունը Իրանի դեմ իր գործողությունը անվանել է «ականավոր պատմական նվաճում»։

Կառավարությունը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամվա ընթացքում շարունակել է հարվածել Թեհրանի ուժային կենտրոններին և սպանել է «ևս մեկ ավագ միջուկային մասնագետի»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am