2 միլիարդ դոլարանոց ԱՄՆ ռմբակոծիչները հագեցած են զուգարանով, միկրոալիքային վառարանով, սառնարանով և քնելու տեղով

Ամերիկացի օդաչուներից յուրաքանչյուրը 37 ժամ է անցկացրելց յոթ B-2 Spirit ինքնաթիռների ղեկանիվ դիմաց։ Դա ինքնաթիռի ամենաերկար առանց կանգառի թռիչքն էր 2001 թվականից ի վեր, և դրանք մի քանի անգամ վերալիցքավորվել են օդում։ «​​Բեթմեն»-ի ոճի դիզայնով ֆուտուրիստական ինքնաթիռները թռիչք են կատարել ԱՄՆ Միսսուրի նահանգի «Ուայթմեն» ռազմաօդային բազայից։ Իրանում տեղակայված թիրախներին հասնելու համար ռմբակոծիչները հատել են Ատլանտյան օվկիանոսը և Միջերկրական ծովը։ Ատոմային օբյեկտները ռմբակոծելուց հետո B-2-ները վերադարձել են «Ուայթմեն» ռազմաօդային բազա։

Որպեսզի անձնակազմը կարողանա դիմակայել նման թռիչքին, ռմբակոծիչները հագեցած են փոքր զուգարաններով, միկրոալիքային վառարաններով և սառնարաններով, գրում է գերմանական Bild պարբերականը։ Կա նաև մի տեղ, որտեղ կարող եք ճամբարային մահճակալ պատրաստել կարճատև քնի և հանգստի համար։ Բացի դրանից, մարտական ​​ինքնաթիռը հագեցած է ավտոմատացված համակարգերով, որոնք պարզեցնում են կառավարումը և հնարավորություն են ընձեռում միառժամանակ հանգստանալ։

B-2 ռմբակոծիչը, որն ի սկզբնե նախատեսված էր միջուկային հարվածների համար, սպառազինության մեջ է մտել 1997 թվականին: ԱՄՆ ռազմաօդային ուժերն իրենց զինանոցում ունեն 52,4 մետր թևերի բացվածքով այս մարտական ​​ինքնաթիռներից 19 միավոր: Մեկ օրինակի արժեքը կազմում է 2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Դրանցից մեկը վթարի է ենթարկվել 2008 թվականին։

Ռմբակոծիչները կարողացել են աննկատ հասնել իրենց նշանակետին։ Ինքնաթիռներն Իրանի օդային տարածքում անցկացրել են ընդամենը 25 րոպե։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am