Երբ վեղարը հագած, խաչը պարանոցից կախած ասում ա կամ կմեռնենք, կամ՝ կմեռցնենք. բեսը էլ ո՞նց ա լինում. Հակոբյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Բագրատ Գալստանյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրություններից մի քանի միտք և գրել.

«Бес!

1. В мифологии и религии:

— бес — это злой дух, демон. В христианской традиции считается слугой дьявола, соблазняющим людей на грех.»

Բես բառի բացատրություններից մեկն ա.

Հիմա, երբ մեկը վեղարը հագած, խաչը պարանոցից կախած, հոգեւորականի կերպարանքով, բառացի ասում ա.

«….2 հոգու պատի տակ գյուլլում ես՝, մի 15 հոգու էլ դնում ես բանտը ու վերջ»։

«….ԱԺ-ի շրջափակում, պայթյուններ, ջարդել սրանց ու հարցը լուծել։ Կամ մենք կմեռնենք. կամ՝ կմեռցնենք»

«….Էս անասուն ազգի մոտ պետք է տպավորություն ստեղծել. որ իրենք են այս գործընթացի հիմնադիրը, կազմակերպիչը։ Պետք է տեխնոլոգիաներ կիրառել էս խորը անասուն ազգի վրա»

Հիմա հարց. բա բեսը էլ ո՞նց ա լինում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է 15 անձ:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am