Որոնելով ողջերին և զոհվածներին. 4 պատմություն Արցախի փրկարարների մասին. Արման Թավադյանը

Medialab.am-ը գրում է․

Արման Թավադյանը. լինել փրկարար հրդեհի սրտում

2023-ի սեպտեմբերի 25-ի սարսափելի պայթյունն ու հրդեհը Ստեփանակերտից Հայաստան շտապող մի քանի տասնյակ արցախցիների մահվան պատճառ դարձավ։ Փրկարար Արման Թավադյանը, որ առաջին րոպեներից աշխատում էր հրդեհի վայրում, հետո է իմացել, որ ինքը ևս հարազատներ ու ընկերներ է կորցրել պայթյունի հետևանքով…

«Սկզբի 10-15 րոպեն անհնար էր աշխատել՝ ամենուր բենզին էր, ցանկացած վայրկյան կարող էր նոր պայթյուն լինել։ Եթե հրդեհի մեջ մտնեիր, 99% հավանականությամբ ողջ դուրս չէիր գա: Հետո տարածքն ուսումնասիրեցինք՝ հասկանանք, թե որտեղի՛ց կարելի էր մոտենալ, մտանք աշխատեցինք: Մեր տնօրենն էլ էր այնտեղ՝ Մեխակ Արզումանյանը, խելացի ձևով ղեկավարեց աշխատանքի ընթացքը, որի արդյունքում կարողացանք ճիշտ գործողություններ անել..․»:

16 տարվա փրկարար Արման Թավադյանը սարսափով է հիշում այդ չարաբաստիկ օրվա տեսարանները․ գետինը բացվել և մարդկանց առել էր ներս՝ այրվող բենզինի ցիստեռների մեջ՝ ասես դժոխքի կրակները լինեին։

Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am