«Հրապարակ». ԱԱԾ ՔԿՀ-ում խիստ մեկուսացում է, անգամ հեռախոսից օգտվելն է բացառված. Ովքեր են պահվում այդտեղ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանին անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ նստում են բոլոր քաղբանտարկյալները, և որտեղ խիստ ռեժիմ է։ Մենք տեղեկացանք, որ Կարապետյանը ցանկություն է հայտնել մենախցում կրել պատիժը, որը նախատեսված է օրենքով: Չնայած «մենակ նստելն» առանձնապես ծանր է, և շատ քիչ կալանավորներ են դա նախընտրում: Այս ՔԿՀ-ում խիստ մեկուսացում է, եթե այլ ՔԿՀ-ներում հնարավոր է հեռախոսից օգտվել, այստեղ դա բացառված է:

Ի դեպ, վերջին կալանավորվածներից բոլորի անձնական տեսակցությունները դատական որոշմամբ սահմանափակված են, անգամ պատգամավորները չեն կարող նրանց այցելել, միայն փաստաբաններն են այցելում։ Սա լրացուցիչ պատիժ է, որը կիրառվում է բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ, ըստ ամենայնի` Փաշինյանի անձնական հրահանգով:

ԱԱԾ ՔԿՀ-ում, ի դեպ, խցերի թիվն այնքան էլ շատ չէ, դրանք մոտ 2 տասնյակի չափ են: Այս կալանավայրում են նստել Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Դավիթ Տոնոյանը և ուրիշներ։ Երկու սրբազանները` Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանն էլ նույն խցում են: Ըստ փաստաբանների` սա «պռասլուշկի» նպատակով է արվել»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am