ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծը

65 կողմ, 30 դեմ ձայներով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ ներկայացված ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նշենք, որ խոսքը ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծի մասին է։

Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ եկեղեցու կողքին կանգնելու հայտարարությունից հետո, Փաշինյանը հայտարարեց, որ պետք է մտածել ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին և համապատասխան մարմիններին այդ մասով հանձնարարականներ տվեց։

Քննադատությունների ֆոնին Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցն օրակարգում է եղել մինչև Կարապետյանի հայտնի հայտարարությունը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am