Տոնգայի թագավորության գլխավոր կղզու՝ Տոնգատապուի արևելյան ափին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնել Է Ավստրալիայի պետական երկրաբանական բյուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Օջախը գտնվել է մոտ 34 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

