Արդյո՞ք կան հայեր Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում . ԱԳՆ

Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ի պատասխան հարցի՝ տեղեկություններ կա՞ն Սիրիայի Քեսաբի շրջանում մոլեգնող հրդեհներից ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին։

Նշենք, որ Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնող հրդեհները մոտեցել են Քեսաբի հայաբնակ գյուղերից մեկին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am