Ձեր երեխաներին մանկուց Աստծո հետ ծանոթացրե՛ք

Ձեր երեխաներին մանկուց Աստծո հետ ծանոթացրե՛ք: Ամենակարճ ճանապարհն եկեղեցի գնալն է: Երբեմն ձեզ կթվա, թե երեխան դեռ շատ փոքր է եկեղեցի հաճախելու, Պատարագին մասնակցելու համար, բայց դա ձեզ միայն կթվա: Երեխաները մեզանից ավելի լավ են այդ ամենն ընկալում, իրենց մաքրության շնորհիվ իրենք ավելի պարզ են տեսնում Տիրոջը:

Մի՛ զրկեք ձեր երեխաներին Աստծո ներկայությունն առավել զորավոր կերպով զգալու հնարավորությունից:

Ձեր երեխաների համար լավագույն մանկապարտեզը, ամենալավ խաղալիքներն ու գիտելիքները, լավագույն մանկաբույժն ու ընդհանրապես լավագույն ամեն բան ձեռք բերելու և լավագույն ամեն պայման ապահովելու հետ մեկտեղ, մտածե՛ք նրանց Աստծո հետ մշտապես հաղորդակից դարձնելու մասին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am