Պարզվել է երեկ Երևանում դանակաhարությունից մաhացած տղամարդու ինքնությունը..լուսանկարներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն է:

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վար՝ դեպի Երևան տանող հատվածում գործող գազաբենզալցակայանի հարևանությամբ եղած ավտոլվացման կետում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ սրբիչ, և կան կասկածներ, որ նշված հատվածը նույնպես կապ ունի տեղի ունեցած սպանության հետ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 14-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, ոստիկանության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իսակովի պողոտայում դի կա:

Օպերատիվորեն ժամանել էր շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել էր տղամարդու մահը:

Ոստիկաններն ու պարեկները Իսակովի պողոտայցի դեպի Արգավանդ տանող ճանապարհի սկզբնամասում հայտնաբերել էին տղամարդու դի, արնանման հետքեր, արյունոտված դանակ, որը ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր էր՝ հանցագործության գործիքը լիներ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներն ունեին տեղեկություններ ենթադրյալ կասկածյալի ինքնության մասին և թե ինչ մակնիշի մեքենայով էր նա հեռացել դեպքի վայրից:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am