ՌԴ-ում կորել է կապը 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի հետ

Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմինները։

«Կապ չի հաստատվել»,- ասել է գործակալության աղբյուրը։

Այն տարածքում, որտեղ անհետացել է ինքնաթիռը, եղանակը վատ է եղել, թռիչքները՝ հետաձգված:

Փրկարարները մեկնել են Ամուրի մարզի Տինդինսկի շրջան՝ ինքնաթիռը որոնելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am