ՌԴ Նովոսիբիրսկում հարձակում է տեղի ունեցել անչափահասի վրա, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանի գլխավոր վարչությունը տելեգրամյան ալիքում։
Նախնական տվյալներով՝ պարզվել է, որ հարձակվողը երեխայից գողացել է պայուսակ՝ արժեքավոր իրերով ։
«Պայուսակում կանխիկ գումար է եղել։ Դեպքի հանգամանքները պարզվում են», — ՌԲԿ-ին պարզաբանել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«112» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ տղայի պայուսակում եղել է 1 միլիոն 700 հազար ռուբլի։ Նրա հայրը գումարը հանել է բանկից, բայց հետո գործեր է ունեցել և որդուն՝ պայուսակի մեջ գումարով, միայնակ տուն է ուղարկել։ Երբ երեխան փողոցով քայլելիս է եղել, նրա վրա դանակով հարձակվել են։ Տղան չի տուժել, գրում է տելեգրամյան ալիքը։

