Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերը՝ մատնանշելով Ռուսաստանի խոչընդոտող դերը խաղաղության հասնելու գործում։
«Ձեր հաջողությունը Կովկասում խաղաղության և առաջընթացի հաջողությունն է։ Վրացիները գիտեն խաղաղության և անկախության արժեքը և գնահատում են այս մեծ նվաճումը՝ Ռուսաստանի կողմից տասնամյակներ շարունակ խոչընդոտելու պյմաններու», -Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում դիմել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարներին։

