Լենինգրադի մարզի Քինգիսեպպ շրջանում տեղի բնակիչը կռվել է իր հարևանուհու հետ և նրա ներքնազգեստի մեջ դրել Հայրենական մեծ պատերազմի ժամանակներից մնացած նռնակ։ Այս մասին հաղորդում է 78.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել Քինգիսեպպ քաղաքի կոմունալ բնակարաններից մեկում։ Բնակիչների միջև կռվի ժամանակ տղամարդը նռնակ է դրել հարևանուհու կրծկալի մեջ։ Այնուհետև նա վերցրել է նռնակը և թաքնվել իր սենյակում։
Դեպքի վայր է կանչվել ոստիկանության ջոկատ, և կասկածյալը ձերբակալվել է։ Բնակարանի զննման ժամանակ հայտնաբերվել է Հայրենական մեծ պատերազմի քայքայված F-1 նռնակ։ Դեպքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պայթուցիկ նյութերի անօրինական պահպանման համար։ Հայտնի է, որ տղամարդը նախկինում բազմիցս ենթարկվել է քրեական պատասխանատվության։
Զինամթերքը հանձնվել է սակրավորներին՝ ոչնչացման համար։ Հետաքննիչները պարզում են, թե ինչպես է նռնակը հայտնվել տղամարդու մոտ»։

