«Հսկա ծառերը «հնձեցիք», որ այս ցախավել-խաղալիքները տնկե՞ք». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով.

«Մեր հսկա ծառերը «հնձեցիք», որ էս ցախավել-խաղալիքները տպկեք ու «գերժամանակակից» ոռոգմամբ օրինակելի կանաչապատում անե՞ք։

Ու էլի, բանվորը գիշեր ու ցերեկ, ծանր խողովակը քաշ տալով պետք է ջրի՞…
Թեղիները բոլորիս անվճար ծառայում էին, էս 100.000-155.000 դրամով առած տնկիների վրա էս ինչքա՞ն ռեսուրս եք ծախսում և ինչի՞ դիմաց, այ դարի կանաչապատողներ…»:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am