Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, պատկան մարմիններից պահանջում է, որ տրամադրեն ընտանիքին հասանելիք բնակարանի գնման վկայագիրը, որը դեռ 2020 թվականին պիտի ստանար։
Մարգարյանների ընտանիքը Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո են տեղահանվել։
Բազմանդամ ընտանիքը Շիրակի մարզի Մայիսյան գյուղում է ապաստան գտել։ Այստեղ վարձով են ապրում, բայց դժվարանում են տան վարձը տալ։
«Վեց երեխաներիս հետ ձմռանը կարող եմ դրսում հայտնվել: Ո՞ւր դիմեմ, ո՞ւմ դիմեմ, ոչ ոք իր տեղում չէ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Նաիրա Մարգարյանը։
Մանրամասները` տեսանյութում։