«Սթրես, վախեր ու անքուն գիշերներ… Ռոմելա Սարգսյանը՝ բաժանման և Գևորգ Գրիգորյանի հետ հարաբերությունների մասին

Մհեր Բաղդասարյանի «Tete a tete» հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Ռոմելա Սարգսյանն է։

Starnews-ը հետևել է զրույցին և առանձնացրել ամենակարևոր հարցուպատասխանները։

Հաղորդման ընթացքում Ռոմելա Սարգսյանը պատասխանեց անձնական կյանքի և բաժանության մասին հարցին։

«Իմ բաժանությունը իմ ամուսնուց ոչ մի կապ չուներ իմ և Գևորգի հետ, չնայած նրան, որ երբ սկսվեց «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալը ես դեռ ամուսնացած էի։

Տեսեք, եթե հարաբերությունները երկկողմանի չեն սնվում սիրով, դու՝ որպեսզի թույլ տաս դիմացինիդ երջանիկ լինել, և որ նա էլ քեզ թույլ տա՝ դուք պետք է իրար բաց թողնեք։ Ես շատ երկար եմ եկել այդ որոշմանը, ամուսնալուծությունը մի քանի օրվա որոշում չէ, դա գալիս է ժամանակի հետ։ Գալիս է երկկողմանի Տարբեր բացթողումներից հետո։ Շատ բարդ կայացրի որոշումը՝ կախված նաև հասարակության պիտակավորումների հետ, բայց եկավ մի պահ երբ հասկացա՝ անիմաստ է քո կողքին պահել մի մարդու ում դու չես երջանկացնում , և ինքն էլ քեզ։ Ինչոր պահի նա համաձայն չէր որոշմանս հետ, բայց ես հիմա տեսնում եմ, որ ինքը երջնիկ է»։

Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am