Իսրայելը լայնածավալ հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա

Իսրայելական զորքերը հարձակում են սկսել Գազայի վրա, քաղաքը ենթարկվում է զանգվածային ռմբակոծության: Գործողությունը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Սկզբում Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը հարվածել են քաղաքին, ապա մտել են տանկեր: Ynet-ի տվյալներով՝ ընդամենը քսան րոպեում Գազայի վրա հարձակում է իրականացվել 37 անգամ, այդ թվում՝ ուղղաթիռներից: Ինչպես հաղորդում է WAFA-ն, զոհվել է 62 մարդ:

Պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել է քաղաքում գործել մինչև Համասի լիակատար պարտությունը։

Axios պորտալը հարձակման նպատակը անվանել է Գազայի օկուպացիան։

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը, Մոսադի, Գլխավոր անվտանգության և Ռազմական հետախուզության ղեկավարները խորհուրդ են տվել վարչապետ Բենիամին Նեթանյահուին հետաձգել գործողությունը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նրանք զգուշացրել են, որ հարձակումը կարող է.

-վտանգել քաղաքում գտնվող իսրայելցի պատանդների կյանքը,

-ծանր կորուստներ պատճառել Իսրայելի պաշտպանության բանակին,

-ստիպել Թել Ավիվին ռազմական կառավարում հաստատել Գազայի վրա,

-կանխարգելել Համասի վերացումը։

Գործողության սկսվելուց հետո պատանդների ընտանիքները բողոքի ցույց անցկացրին Նեթանյահուի Երուսաղեմի նստավայրի դիմաց՝ մտահոգություններ ունենալով, որ իրենց սիրելիները կարող են զոհվել իսրայելական հարձակումների ժամանակ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am