Էդգար Հունանյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ Նման հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանը։ Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Էդգար ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում։

