Հայաստանում ընդդիմություն չկա, զոհի հիշատակը շահարկողներ, վիշտը քաղաքական սակարկության նյութ սարքողներ կան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ, նաև լուրի հրապարակումից հետո ծավալվող անհիմն քննարկումներին:

«Հայաստանում ընդդիմություն չկա, կան դիավաճառներ ու վշտի վաճառականներ։

Մարդկային կյանքը քարոզչական պաստառի ու մահը՝ քաղաքական կապիտալի վերածողներ կան։

Զոհի հիշատակը շահարկողներ ու վիշտը քաղաքական սակարկության նյութ սարքողներ կան։

Մահը դիվիդենտ սարքողներ ու զոհի հիշատակը պղծողներ կան։

Բայց ընդդիմություն չկա ․․․»,- գրել է Չախոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։

Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am