Այս բաղադրատոմսով իշլի քյուֆթան ամենահամեղն է ստացվում. երբևիցե իմ համտեսածներից ամենահամեղը

Բաղադրամասեր
Միջուկի համար՝

1 կգ տավարի յուղոտ մսին՝

3 գլուխ աղացած սոխ,

ընկույզ,

բահար (հոտավետ պղպեղ),

աղ,

Վերին շերտի համար՝

1 կգ տավարի անյուղ մսին՝

500 գր բլղուր,

աղ և կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը
Միջուկի համար տապակել միսը և գլուխ սոխը։

Ավելացնել ընկույզ, այնուհետև բահար և աղ։

Վերին շերտը պատրաստելու համար միսն ու բլղուրը աղալ, համեմել կարմիր պղպեղով և աղով։

Երբ պատրաստ է ե՛ւ միջուկի, ե՛ւ վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսից գնդեր պատրաստել, եւ լցոնել միջուկով՝ փորձելով տալ կիտրոնի ձեւ: Իշլի քյուֆթան խաշելուց հետո նախընտրելի է մատուցել լիմոնով:

Իշլի քյուֆթա պատրաստելու համար հարկավոր է քիչ ձավար եւ շատ միս օգտագործել:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am