Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 17-ին, ժամը 00։07-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժածի դուրս են բերել ավտոմեքենաներից և տեղափոխել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաներից դուրս բերել երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։ Բժշկական կենտրոնում արձանագրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը:

