ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև:
Անվտանգության աշխատակիցները փորձում էին ուժով նրան դուրս հանել, այն բանի համար, որ վերջինս փորձել է մտնել իր նախկին սենյակը։
«Մտնում եք սենյակ, դրա համար մենք Ձեզ բռնեցինք»,- ասաց անվտագնության աշխատակիցը:
Ի պատասխան Հակոբյանն ասաց. «Այդ ստորությունը խի՞ եք անում, ես Ձեր հերն անիծելու եմ, իմացեք, տեսեք ձեզ ինչ եմ անելու»:
Անվտանգության աշխատակիցներն էլ արձագանքեցին. «Չափավորե՛ք Ձեզ», ապա հրահագնեցին՝ լրագրողների մուտքը պահել: