Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռիում․ կինն ամուսնու մարմինը հայտնաբերել է տան հողամասի այգում… մահվան պատճառը հայտնի է

Հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում դի կա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանները, փրկարարներն ու պարեկները Մուրացան փողոցի տներից մեկին հարակից հողամասի տնամերձ այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 43-ամյա Գեղամ Ա.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն կամ հոսանքահարում) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am