Շնչուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթի (հատկապես շնչափողի երկատման, բրոնխների ճյուղավորումների շրջանում), իՀազը առաջանում է ի պատասխան շնչուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթի (հատկապես շնչափողի երկատման, բրոնխների ճյուղավորումների շրջանում), ինչպես նաև պլևրալ թերթիկներում տեղակայված հազային ընկալիչների դրդման հետևանքով։նչպես նաև պլևրալ թերթիկներում տեղակայված հազային ընկալիչների դրդման հետևանքով։
Հազային ընկալիչների դրդումը առաջացնում է խորը ներշնչում, որից հետո ձայնաճեղքը փակվում է և լարվում են շնչական ու որովայնի մամուլի մկանները, ինչը հանգեցնում է բարձր դրական ներկրծքային ճնշման ստեղծման և հետևապես շնչական ուղիներում ճնշման բարձրացման։ Ընդ որում շնչափողի հետին թաղանթը փակում է լուսանցքը։
Այնուհետև կտրուկ բացվում է ձայնաճեղքը և ստեղծված ճնշումների տարբերությունը բերում է օդի հոսքի այնպիսի արագության, որը բրոնխիալ ծառի տարբեր հատվածներում տատանվում է 0,5 մինչև 50-120մ/վ։ Օդի հոսքի նման արագությունը նպաստում է լորձի և օտար մասնիկների հեռացմանը բրոնխիալ ծառից։
Ուզում եմ պատմել ձեզ մեր ընտանեկան՝ հազից ազատվելու չափազանց արդյունավետ միջոցի մասին:
Լցրեք ճաշի գդալի մեջ մի փոքր շաքարավազ և պահեք այն կրակի վրա: Երբ կհալվի և կսկսի մգանալ, վերցրեք կրակի վրայից, լցրեք այն օղով բաժակի մեջ և խառնեք այնքան, որ օղին դառնա բաց շագանակագույն:
Տվեք հիվանդին, որ խմի գիշերը: Միայն թե քրտնելիս անպայման փոխեք սպիտակեղենը: Ննջասենյակը պետք է տաք լինի:
Տղամարդկանց կարելի է 100գր., կանանց 50գր., երեխաներին՝ 1թ/գ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։