6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Հյուսիսային Կուրիլյան կղզիների (Ռուսաստան) ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հինգշաբթի՝ հոկտեմբերի 24-ի գիշերը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեւերո-Կուրիլսկ քաղաքից 155 կմ հարավ։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 63 կմ խորության վրա։

Ոչ ոք չի տուժել և վնասներ չեն գրանցվել։ Նաև ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am