Ըմբիշ Մանվել Խնձրցյանն աշխարհի առաջնությունում հաղթեց թուրք մրցակցին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը (57 կգ) 11:8 հաշվով հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Քարավուսի նկատմամբ։

Խնձրցյանն անցավ քառորդ եզրափակիչ փուլ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am