Նոր մանրամասներ` Մաշ Իսրայելյանի քրոջ ողբերգական դեպքից. ինչ վարկածներ են քննվում…լուսանկարներ, տեսանյութ

ArmLur.am-ը գրում է. Հոկտեմբերի 26-ին ողբերգական ավտովթարից մահացել էր երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը՝ Էլեն Իսրայելյանը։

Շամշյանի հաղորդմամբ՝ ժամը 03։45-ի սահմաններում, Էլեն Իսրայելյանը «BMW»-ով Մազմանյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։ Նա և Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին հիվանդանոց։

ArmLur.am-ի տեղեկություններով` հայտնի երգչուհու քրոջ վթարի դեպքով նշանակվել է դատատեխնիկական, դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզեն վթարի հանգամանքները՝ արդյո՞ք մեքենայի անսարքությունն է եղել պատճառը, թե` ոչ, կամ արդյոք վարորդը եղել է սթափ վիճակում։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am