Ոսկորների և հոդերի ցավը կարող է քրոնիկական բորբոքման և առողջական տարբեր խնդիրների հետևանք լինել: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ դրանք կարող են էականորեն ազդել կյանքի որակի վրա ցավի ուժգնության պատճառով: Ցավի պատճառ կարող են լինել նաև վնասվածքները, հոդատապը, արթրիտը, աուտոիմուն հիվանդությունները:
Կայքի հաղորդմամբ՝ առաջարկվող միջոցը կարող է օգնել ազատվել ցավից: Դրա բաղադրիչների ցանկում նաև իմբիր է ներառված, որը հայտնի է իր հակաբորբոքային ազդեցությամբ: Այն օգնում է ամրացնել իմունային համակարգը, մի խումբ սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են հոդերի և ոսկորների առողջության համար:
Քրքումը ևս հակաբորբոքային միջոց է համարվում: Նշի կաթը հարուստ է կալցիումով, որի բավարար մակարդակը կարևոր է ոսկորների ու ատամների առողջության համար: Եթե չեք կարողանում նշի կաթ գտնել, այն կարող եք փոխարինելով քունջութի կաթով. քունջութի սերմերը ևս հարուստ են կալցիումով:
Բաղադրիչներ
կես թեյի գդալ իմբիրի թարմ արմատ
1 մեծ գազար
1 թեյի գդալ քրքում
250 մլ նշի կամ քունջութի կաթ
ցանկության դեպքում կարող եք մի փոքր դարչին, մշկընկույզ կամ վանիլին ավելացնել:
Ինչպես պատրաստել: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված:
Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել 50-60 մլ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Ցանկության դեպքում կարող եք մի փոքր ջուր ավելացնել: