Հոկտեմբերի 22-ին Վանաձորում՝ Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 25-րդ դպրոցում՝ սեղանի վրայից վայր ընկնելու հետևանքով «աջից 10-րդ և 11-րդ ողերի փակ կոտրվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դպրոցի աշխատակիցը։
Oragir.News-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնին հայտնեցին, որ հիվանդն արդեն դուրս է գրվել։
«Ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն ու դուրս է գրվել։ Հետազոտություններն անցել է, ուղարկվել է ամբուլատոր բուժման»,- տեղեկացրին «Վանաձոր» ԲԿ-ից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: