Երևանի Պուշկին փողոցի բնակելի շենքի պատին 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիմանկարները և հարակից գրառումները, որոնք կապույտ ներկով էին ծածկել, վերականգնվել են։
Սա արձանագրել է Factor TV-ի տեսախցիկը։ Զինվորների դիմանակարները ներկով էին ծածկել նաև հարևանությամբ գտնվող մեկ այլ շենքի պատին, որոնք դեռևս չեն վերականգնվել։ Հիշեցնենք՝ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է մի կին մոտենում բնակելի շենքին և կապույտ ներկով ծածկում 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիմանկարները։
Նկատելի է, որ մինչ շենքին մոտենալը նա գլխարկը քաշում է գլխին՝ փորձելով քողարկել դեմքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: