Դուք տաղանդավոր կերպով պլագիատ եք արել մի շարք տեսահոլովակներ և հեռուստանախագծեր. Մհեր Բաղդասարյանը արձագանքել է «Հայ երգիչ» նախագծի ներկայացուցչին

Starnews-ը հետևել է «Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկումն ու բացահայտել, որ հաղորդման շրջանակներում հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը պատասխանել են «Հայ երգիչ» նախագծի ներկայացուցչին, ով անդրադարձել է Մհերի և Արայի հաղորդմանը, որի ժամանակ նրանք խոսել էին ու իրենց կարծիքը հայտնել «Հայ երգիչ» նախագծի մասին։

Starnews.am-ի աչքից չի վրիպել այն, որ Մհերը նշել է, որ չի ցանկանում մանրանալ.

«Մեր նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել էինք մի նախագծի, և ես կարդում էի տվյալ հեռուստանախագծի աշխատակիցներից մեկի կարծիքը, որում գտա տողեր, որոնք ուղղղված էին մեզ: Խոսքը`«խելացի դեմքով զազրախոսներ» արտահայտության մասին էր, իհարկե չմանրանամ և չվերածեմ եթերը պատասխանի, կփորձեմ բարձր գտնվել: Այնտեղ նշված էր`«տաղանդավոր մարդիկ տարբերվում են իմաստուն դեմքով զազրախոսներից հետևյալ կերպով`նրանք շռայլ են իրենց տաղանդը կիսելու հարցում»: Այն, որ դուք Ձեզ և Ձեր կատարած աշխատանքը տաղանդավոր եք համարում, մեղմ ասած` համեստ չէ, ես չէի շտապի տաղանդավոր որակել Ձեր աշխատանքը, որովհետև հատկապես 2000-ականներին դրանք հիմնականում պլագիատի մասին էին: Դուք տաղանդավոր կերպով պլագիատ եք արել մի շարք հեռուստանախագծեր և տեսահոլովակներ, կարող եմ հիմա փաստերով ներկայացնել, բայց իհարկե չեմ անի»:

Մհերի խոսքով`տաղանդավոր կարելի է համարել ուկրաինական «The Voice»-ի ռեժիսորին:

Նշենք, որ «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանն անդրադարձել էին «Հայ երգիչ» նախագծին`նշելով որ այն պլագիատն է «The voice» հաղորդման: Նրանց խոսքով` և´ պրոդյուսերական կազմը, և´ ռեժիսորն իրենց մեղքի բաժինն ունեն, որովհետև տխրեցնող է, երբ միացնում ես հեռուստացույցն ու տեսնում ակնհայտ նմանակումը մեկ այլ հաղորդման:

Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*