Երբեմն արժանանում ենք ծայրահեղ կարծիքների, բայց դա մեզ չի տխրեցնում. Զարուհի Բաբայանը`TikTok-յան տեսանյութերի և իր ակտիվության մասին

StaNews.am-ը գրում է․

Երգչուհի Զարուհի Բաբայանը հյուրընկալվել է Ռաֆայել Երանոսյանի «Երեկոն Շանթում» հաղորդմանը : Երգչուհին խոսել է իրենց`TikTok-յան ակտիվության մասին: Զարուհին նշել է, որ առաջարկը եղել է դստեր`կրտսեր Սոֆի Դևոյանի կողմից.

«Սկզբից շատ դժվարությամբ համաձայնվեցինք, Սոֆիի գաղափարն էր, ես`դժվարությամբ, տիկին Դևոյանը`շա՜տ դժվարությամբ համաձայնվեց, ու մինչև այսօր, երբ պետք է նկարվենք, ամեն անգամ Սոֆիի առաջարկելուց հետո ասում ենք, հա՞բայց, նկարե՞նք»:


Զարուհու խոսքով`իրենք շատ են տանջվում.

«Շատ ենք տանջվում, թվում է թե եղածը բան չի, 20 վայրկյան բան ա, բայց չգիտես ինչու երկար ժամանակա քեզանից խլում, բակց քանի որ մոր 3-ի այսպես ասած TikTok-յան շարժումը դուր է գալիս հանդիսատեսին, մենք էլ փորձում ենք անել սիրուն բաներ և տեղադրել»:

Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*