«Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո)

Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իսաբելա Աբգարյանը՝ տեսանյութ հրապարակելով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանից:

Տեսանյութում երեւում է, որ կանգառն ամբողջությամբ լի է մարդկանցով եւ երբ գնացքը գալիս է, քաղաքացիներից միայն մի մասին է հաջողվում նստել այդքան բաղձալի գնացքը: Մյուսները մնում են կայարանում եւ սպասում հաջորդ գնացքին:

Հիշեցնենք, որ այսօրվանից հանրային տրանսպորտով երթեւեկելու համար քաղաքացին կամ պետք է ունենա 100 դրամ, կամ վճարում կատարի «Թելսել»-ի սարքերի միջոցով:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am