Մալենայի ընկնելն ու վնասվելը՝ PR քա՞յլ… ԲԱՑԱՌԻԿ

StarNews.am-ը գրում է․

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը,որի ընթացքում ելույթ ունեցավ Մալենան՝ ներկայացնելով նոր երգը՝ «Can’t feel anything out now»:

Այո, այս ամենը նորմալ է, սակայն ոչ այնքան նորմալ էր այն, որ շոուից ընդամենը 1 օր առաջ հայտարարվեց, որ երգչուհի Մալենան ընկել է, դեմքի շրջանում վնասվածք է ստացել և այլն:

Ամբողջ համացանցն էր գրում այս մասին: Ավելին` կայքերից մեկն էլ կապ էր հաստատել Մալենայի մայրիկի`դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ, ով ոչ հերքել էր, ոչ էլ հաստատել լուրը:

Հետևելով միջազգային մրցույթի նախորդ տարվա հաղթող Մալենայի ելույթին` մենք որևէ վնասվածք, որևէ արտառոց բան չնկատեցինք: Միայն մի հարց առաջացավ` արդյո՞ք այս աղջկա ընկնելն ու այդ մասին հրապարակումները հերթական PR քայլն էր:

Նշենք, որ starnews-ը երեկ լուսաբանում էր միջազգային շոուն, որը տեղի ունեցավ Հայաստանում:

Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*