Հայտնի է, թե երբ ադրբեջանցիները կբացեն Լաչինի միջանցքը (տեսանյութ)

Արցախի @bagramyan26 աղբյուրները հայտնում են, որ ռուս խաղաղապահները մինչև վաղվա երկրորդ կեսը ժամանակ են տվել Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին՝ ինքնուրույն ապաշրջափակելու ճանապարհը։ Հակառակ դեպքում խաղաղապահները կբացեն ճանապարհը եւ ուժի կիրառմամբ կվերականգնեն երթեւեկությունը։


Այս մասին խաղաղապահներն անուղղակի տեղեկացրել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիներին, որպեսզի նրանք ինքնուրույն զերծ մնան միջանցքի ապաշրջափակման գործողություններից։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԼՂՀ հրամանատարությունը վրդովված է ադրբեջանցիների լկտի պահվածքից և սադրիչ գործողություններից, որոնց նպատակն առաջին հերթին խաղաղապահներին վարկաբեկելն է։ @bagramyan26

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*