
Երբ աշխատանքից տուն եկա, արդեն ամեն ինչ որոշած ու ատամները սրած ինձ սպասում էին, տեգորս կինը, տալս ու սկեսուրս․․․
Երբ եկա տուն, տանն ինձ սպասում էին սկեսուրս, տալս և ամուսնուս եղբոր կինը: Ես չհասցրեցի հասկանալ, թե ինչ է կատարվում,
գնացի խոհանոց՝ սուրճ եփելու, երբ եկավ Աննան՝ ամուսնուս եղբոր կինը, ի դեպ, միայն նրա հետ էի անկեղծ շփվում: Նա ասաց, որ
չէր մտածում, որ ես ունակ եմ նման քայլի: Հարցրեցի, թե ինչի մասին է խոսքը:
Աննան պատմեց, որ սկեսուրս իրեն ասել է, թե իբր ես ու ամուսինս պատրաս տվում ենք իր դստերը նվիրել իմ բնակարանը: Տալս՝
Արմինեն, 30 տարեկան է, ապրում է մոր հետ, չի աշխատում, համառ, աներես աղջիկ է: Նրան միշտ ինչ-որ բան է պետք, միշտ ինչ-
որ բանից դժգոհ է:
Եղբայրներին շարունակում է պահանջներ ներկայացնել:Մինչ ամուսնանալը ես ապրում էի մորս հետ, հայրս վաղուց է մահացել, իսկ
մայրս՝ 1 տարի առաջ: Այդ տունն այժմ իմն է, այնտեղ ոչ ոք չի ապրում,և սկեսուրս որոշել էր, որ այն մեզ պետք չէ և մենք կհամաձայ-
նենք նվիրել Արմինեին, որ իր աղջիկն առանձնանա:Իսկ գիտե՞ք, որն է սարսափելին:Պարզվում է, ամուսինս գիտեր դրա մասին, նույ-
նիսկ տվել էր իր համաձայնությունը, և նրանք այդ օրը պիտի ինձ նույնպես տեղյակ պահեին:
Ես ահավոր բարկացած էի:Երբ նրանք սկսեցին խոսակցությունը, ես հանգիստ լսեցի մինչև վերջ և ասացի.
-Ոչ, իմ տունը՝ իմն է, չեմ պատրաստվում այն որևէ մեկին նվիրել: Այս տան կեսը նույնպես իմն է, մենք այն միասին ենք գնել: Փորձեք
ստանալ օրենքով, կմնաք ձեռնունայն: Եթե ձեզ ձեռնտու է, ուրեմն բարի ճանապարհ:
Չիմանալով՝ ինչ ասել, սկեսուրս վերցրեց պայուսակը և դուրս եկավ, հետևից գնաց տալս, իսկ հետո էլ…«ամուսինս»: Հաջորդ օրը
գնացի դատարան և ինքս գրեցի ամուսնալուծության դիմումը: Ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես ավարտվեց, և նախկին ամուսնուս
պատճառով ավելի վատ դրության մեջ չհայտնվեցի:
Оставить комментарий