Armcomedy-ն այլևս առաջվանը չի. Հայկական սերիալների նման ամեն բառից հետո գովազդ է /լուսանկարներ/

Starnews,am-ը գրում է․

Շատերի կողմից սիրված միակ քաղաքական հումորային հաղորդումը այլևս առաջվանը չի: Խոսքը, իհարկե, մերօրյա քաղաքական իրականության մեջ ամենաշատ նյութ ունեցող Armcomedy հաղորդման մասին է:

Սիրված հաղորդավարներ ու հաղորդման համահեղինակներ՝ Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը հետաքրքրիր ու պահանջարկ ունեցող հաղորդումը դարձրել են գովազդային վահանակ:

Starnews.am–ի աչքից չի վրիպել, թե ինչպես նրանց վերջին հաղորդման ընթացքում, որի տևողությունը մոտ 25 րոպե է , տեղի է ունենում 5 տարբեր ապրանքանիշի ու տարբեր ընկերությունների գովազդ, իսկ հաղորդման վերջում ֆոտո գովազդից հետո հաղորդմանը ավելացվում է նաև նրանց հովանավորներից մեկի գովազդային տեսանյութը:

Իհարկե հասկանալի է, որ յուրաքանչյուր հաղորդում գոյատևում է գովազդատուների շնորհիվ, բայց կարիք չկա հայկական սերիալների նման այդ գովազդները իրականացնել ամեն անպատեհ պահի ու այդքան բացահայտ, չէ՞ որ գոյություն ունի գովազդի շատ հայտնի տեսակ՝«թաքնված գովազդ»:

Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*