Տարոլոգ, էքստրասենս Ինարա Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ներկայացրել է իր կանխատեսումները Հայաստանի ապագայի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ:
Նա նշում է, որ մինչև 2025 թվականը Հայաստանում լայնածավալ պատերազմական գործողություններ ինքը չի տեսնում, սակայն 2025 թվականին տեսնում է մեծ պատերազմ, ինչպես նաև` նոր համաճարակ: Տարոլոգը նոր համաճարակը համեմատում է Քովիդ 19-ի հետ և ասում է, որ տեսնում է մահեր: Ինարա Գրիգորյանը նաև ասում է, որ Նիկոլ Փաշինյանի կյանքին սպառնում է վտանգ:
— Ի՞նչ կանխատեսումներ ունեք Հայաստանի ապագայի վերաբերյալ։
— Դրսում պայքար է սկսվում իշխանություններին հեռացնելու համար, այստեղ հստակ չգիտեմ, թե ինչ կլինի, բայց պարոնին` Հայաստանի ղեկավարին վտանգ է սպառնում` սեպտեմբերի վերջ, հոկտեմբեր ամիսներին:
— Ի՞նչ վտանգ:
— Վտանգ, որից նա պետք է զգուշանա, շատ ավելի մեծ վտանգ, քան ինքը պատկերացնում է: Առհասարակ, մարդ պետք է այն կողմից պաշտպանվի, որտեղից վտանգ չի տեսնում: Այ, սրա մասին է խոսքը: Վտանգը կապված է իր կյանքի հետ, այլ ոչ թե պաշտոնի:
— Իսկ Հայաստանի մասին ի՞նչ կասեք` ի՞նչ է սպասվում։
— Պատերազմ նախքան 2025 թվականը չեմ տեսնում, սակայն 2025-ին տեսնում եմ: 2025 թվականին տեսնում եմ նաև բավականին ծանր հիվանդություն` ճիշտ կորոնավիրուսի նման: Նույնիսկ ավելի վատ հիվանդության մասին է խոսքը, որը կարող է մեծ տարածում գտնել: Նաև այլ ազգի ներկայացուցիչների` միգրանտների մուտք եմ Հայաստան տեսնում: Խորհուրդ կտամ, որ անձնագրային բաժանմունքները ավելի ուշադիր լինեն: Հարևան պետություններում տեսնում եմ իշխանափոխություն, տեսնում եմ կին ղեկավարի, որը ասպարեզ է գալիս: Նա կառավարելու է երկու տարի, երկու տարի անց հեռանալու է: Նա երկար չի կարող կառավարել, նրան կսպանեն….
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում