Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 109 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 170, 175, 182 կգ՝  նվաճելով փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 200, 210, 220 կիլորամները․ հայ ծանրորդը երկամարտի 402 կգ արդյունքով դարձավ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am